Դանակահարություն Սեուլում․ կա 13 վիրավոր

Armenpress 16:21, 3 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի մերձակայքում գտնվող Սոննամ քաղաքում դանակահարության և վրաերթի հետևանքով 13 մարդ է վիրավորվել։ Ոստիկանությունը բռնել է հանցագործին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Ըստ ոստիկանության՝ դեպքը տեղի է ունեցել քաղաքի մետրոյի կայարանի մոտ։ Ոստիկանները կասկածյալին բռնել են դանակահարությունների մասին ահազանգեր ստանալուց 10 րոպե անց։ 9 մարդ դանակահարվել է մետրոյի կայարանի մոտ, իսկ մյուս 4-ը վիրավորվել է մինչ այդ, երբ կասկածյալը դանակահարությունները սկսելուց առաջ մեքենան վարել է մայթի վրա։

Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am