Էդուարդ Մարկարովը` «Ուրարտու»-ի ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն

Armenpress 19:48, 31 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն է նշանակվել լեգենդար ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ Էդուարդ Մարկարովը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Էդուարդ Մարկարովը «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներից է, որի կազմում նա դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու արծաթե մեդալակիր, 2 անգամ էլ՝ գավաթակիր:

2021 թվականի ապրիլից նա զբաղեցրել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդականի պաշտոնը։

2022 թվականի գարնանը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանում բացվեց լեգենդար ֆուտբոլիստին նվիրված անկյուն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am