«Արարատ-Արմենիա»-ն և «Արիս»-ը չպարզեցին հաղթողին

Armenpress 20:59, 27 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում ընդունել էր հունական «Արիս»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին «Արարատ-Արմենիա»-ն իրացրեց իրեն ընձեռնված հնարավորությունը: Պահն օգտագործեց Էզան` առաջ մղելով հայկական ակումբին:

Հունական ակումբից երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: 20-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պալման:

«Արարատ-Արմենիա»-ն լավ հնարավորություններ ուներ խաղակեսի վերջնամասում, սակայն Վարդան Մինասյանի սաները չօգտագործեցին այն:

Երկրորդ կեսի մեկնարկում «Արարատ-Արմենիա»-ն վիճակագրական չնչին առավելություն ուներ: «Արիս»-ը շարունակում էր անառիկ պահել սեփական դարպասը, միևնույն ժամանակ այդպես էլ չկարողանալով գրավել «Արարատ-Արմենիա»-ի դարպասը:

«Արարատ-Արմենիա»-«Արիս»`1:1:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am