Նուլանդը ժամանակավորապես կփոխարինի Շերմանին ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում

Armenpress 20:06, 24 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը ժամանակավորապես կկատարի պետքարտուղարի առաջին տեղակալի պարտականությունները՝ թոշակի անցնող Վենդի Շերմանի փոխարեն:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը:

«Նախագահ Բայդենը խնդրել է Վիկտորիա Նուլանդին կատարել պետքարտուղարի առաջին տեղակալի պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ չի նշանակվել մեր հաջորդ առաջին պետքարտուղարի տեղակալը: Մեր բախտը բերել է, որ կա դիվանագետ ՝ իր փորձով, հմտություններով և Պետդեպարտամենտին նվիրվածությամբ, որը կարող է լրացուցիչ պարտականություններ ստանձնել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բլինքենը հայտնել է, որ Շերմանի վերջին աշխատանքային օրը կլինի հուլիսի 28-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am