Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր

Armenpress 10:00, 12 Հուլիս, 2023
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության պետքարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է Արմեն Գրիգորյանը։ 

«Հանդիպմանը զրուցակցիս հետ քննարկել ենք պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան կրթական ծրագրերի իրականացումը, ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը: Վերջինիս համատեքստում ներկայացրել եմ ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարմանն ուղղված ՀՀ ջանքերը: Անդրադարձել ենք պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության այլ հարցերի»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am