Բալթյան երկրներն ամբողջությամբ կբացեն իրենց օդային տարածքը ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների համար

Armenpress 19:42, 10 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածքները լիովին բաց կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների ռազմական գործողությունների համար։

Բալթյան երկրների պաշտպանության նախարարները մտադիր են նման բովանդակության հռչակագիր ստորագրել հուլիսի 11-ին Վիլնյուսում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հուլիսի 10-ին հայտարարել է Լիտվայի ռազմական գերատեսչությունը։

«Փաստաթղթում նշվում է, որ դաշնակիցներին հնարավորություն է տրվում առանց սահմանափակումների օգտագործել Բալթյան երկրների օդային տարածքը զսպման միջոցառումների, ուժեղացված հերթապահության և լայնածավալ զորավարժությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am