Այս տարվա հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի աճ է գրանցվել

Armenpress 18:45, 7 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զբոսաշրջության կոմիտեն 2023 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վիճակագրական տվյալներ է հրապարակել։

«199 հազար զբոսաշրջիկ 2023 թվական հունիսին` լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022 թվականին` 130 հազար, 2019 թվականին` 154 հազար զբոսաշրջիկ):

1 միլիոն զբոսաշրջային այցելություն կես տարվա ընթացքում, որը 30 տոկոսով ավել է 2019 թ. նույն ժամանակահատվածի թվերից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Զբոսաշրջության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am