ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը երկօրյա այց կկատարի Հայաստան

Armenpress 16:04, 26 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության և չտարածման բյուրոյի ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը հունիսի 26-27-ը կայցելի Հայաստան:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից, այցի ընթացքում ավագ խորհրդական Ֆրիդմանը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային փորձագետների հետ՝ քննարկելու Հայաստանի անվտանգ ու ապահով էներգետիկ ապագայի հարցում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարները։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am