Ռամզան Քադիրովը հայտարարել է ՌԴ-ի լարված գոտիներ մեկնող չեչեն մարտիկների մասին

Armenpress 13:17, 24 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության զինվորականները և Չեչնիայի Հանրապետությունում գործող ազգային գվարդիայի մարտիկները մեկնել են Ռուսաստանի լարված գոտիներ։

«Պաշտպանության նախարարության զինվորականները և Չեչնիայի Հանրապետության ազգային գվարդիան արդեն մեկնել են լարվածության գոտիներ։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք Ռուսաստանի միասնությունը և պաշտպանենք նրա պետականությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Քադիրովը «Տելեգրամ»-ի իր ալիքում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am