Լատվիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչը Հայաստանին նոմինալ ֆավորիտ է համարում առաջիկա խաղում

Armenpress 18:49, 18 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լատվիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դայնիս Կազակևիչը Եվրո-2024 ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղում Հայաստանը նոմինալ ֆավորիտ է, բայց ամեն ինչ կախված է բուն հանդիպումից:

«Հայաստանի հավաքականը վաղը կայանալիք խաղում նոմինալ ֆավորիտ կարող է լինել, քանի որ խաղում է տանը և ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջ է մեզնից: Բայց ֆուտբոլը կմեկնարկում է 0:0 հաշվով և ամեն ինչ կերևա խաղադաշտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կազակևիչը:

Նրա խոսքով` Հայաստանի հավաքականի երկու խաղերը Թուրքիայի և Ուելսի դեմ ցույց են տալիս, որ ընտրանին առաջադիմում է: Այդ ամենի ապացույցը Քարդիֆում տարած հաղթանակն է:

Եվրո-2024 ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Լատվիային: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am