ՀՀ և Հունգարիայի նախագահները քննարկել են հարաբերությունների խթանման հնարավորություններն ու ուղիները
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության աշխատանքային այցի շրջանակներում ՀՀա նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ու համագործակցության խթանման հնարավորություններն ու ուղիները:«Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Հունգարիայի համագործակցությունը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, ինչպես նաև անդրադարձել են միջազգային այլ հարթակներում փոխգործակցային առկա ներուժի իրականցման հեռանկարներին: