Ֆրանսիացի մտավորականները՝ արցախահայության խոսնակներ. Փարիզում տեղի կունենա «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» երեկոն

Armenpress 10:10, 15 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի՝ արդեն 200 օր շարունակվող շրջափակման մասին ահազանգելու նպատակով հունիսի 28-ին ժամը 20։00-ին Փարիզի «Գավո» հայտնի համերգասրահում կկայանա մշակութային եզակի երեկո, որը կրում է «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագիրը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է հրապարակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Արցախի ներկայացուցչության և «Արցախի բարեկամների» խմբի նախաձեռնությամբ կազմակերպվող բացառիկ երեկոյի ընթացքում շուրջ երկու տասնյակ ֆրանսիացի մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ կդառնան աշխարհից մեկուսացված արցախահայության խոսնակները և կներկայացնեն վերջիններիս ներկայիս առօրյա իրականությունն ու ապրումները՝ նրանց նամակների ընթերցման միջոցով։

Երեկոյի ընթացքում կհնչեն երաժշտական կատարումներ հայտնի արվեստագետների մատուցմամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am