Ադրբեջանում զինծառայող է մահացել. շրջանառվում է ինքնասպանություն գործելու վարկածը

Armenpress 15:06, 10 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում զինծառայող է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են պետական սահմանային ծառայության զինծառայող Ռահիլ Ահմեդովի մահվան մասին:

Ըստ լրատվամիջոցների՝ Ադրբեջանի զինվորական դատախազությունը հաստատել է դեպքը, նշվում է, որ պատճառը զենքի հետ անզգույշ վարվելն է: Սակայն տելեգրամյան ալիքներում շրջանառվում է տեղեկություն, որ զինծառայողն ինքնասպան է եղել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am