Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ փորձելով հիմնավորել իր կողմից հրադադարի շարունակական խախտումները․ ՊԲ

Armenpress 11:11, 6 Հունիս, 2023

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի տարածած լուրը, թե խափանել են պաշտպանության բանակի կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է․

«Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել' հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

Ադրբեջանի ՊՆ-ն, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am