Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում

Armenpress 21:44, 5 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը փաստաթղթեր է ներկայացրել 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, տեղեկությունը հունիսի 5-ին հրապարակվել է ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի կայքում։

Փենսը ներկայացնում է Հանրապետական ​​կուսակցությունը։ Նա կփորձի որպես նախագահի թեկնածու առաջադրվել Հանրապետական կուսակցությունից:

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլի 25-ին գործող նախագահ  Ջո Բայդենը հայտարարել էր, որ կձգտի վերընտրվել բարձրագույն կառավարական պաշտոնում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am