Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը

Armenpress 21:50, 1 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քիշնևում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

« Հունիսի 2-ին տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված Մոսկվայում»,- ասաց վարչապետը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am