Ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Armenpress 19:40, 1 Հունիս, 2023

ՔԻՇՆԵՎ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ հանդիպումը տևեց մոտ 1 ու կես ժամ:

Հանդիպումն անցկացվում էր Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում:

Հունիսի 1-ի առավոտյան «Միմի» ամրոցում մեկնարկել էր Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովը: Այս տարի գագաթնաժողովին հրավիրել էին 47 երկրների ղեկավարներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am