Փարիզում մեկնարկում է «Ռոլան Գարոս»-ը

Armenpress 13:01, 28 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա 4 մրցաշարերից մեկը` Ֆրանսիայի բաց առաջնությունը` «Ռոլան Գարոս»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» միակ մրցաշարն է, որն անցկացվում է հողածածկույթի վրա:

Ֆրանսիացի հայտնի օդաչու Ռոլան Գարոսի անունը կրող մրցաշարի առաջին մեկնարկը տրվել է 1891 թվականին:

Փարիզում կայացող մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 49 միլիոն եվրո:

«Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, իսկ կանանցը` Իգա Սվենտեկը: Այս տարի կանանց եւ տղամարդկանց մենախաղերից յուրաքանչյուրին մասնակցում են 128-ական թենիսիստ: Մենախաղերի եզրափակիչները կկայանան հունիսի 10-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am