Մոսկվայում մեկնարկել է Փաշինյանի և Պուտինի հանդիպումը

Armenpress 21:48, 25 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում են անցկացնում Մոսկվայում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 25-ին ավելի վաղ Մոսկվայում տեղի էր ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական` 30-րդ նիստը:

Նախատեսվում է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am