Մարտիրոսյանը և Սևյանը Շարժայի շախմատային մրցաշարի առաջատարներից են

Armenpress 10:08, 25 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերները շարունակում են մնալ Շարժայի մրցաշարի առաջատարների թվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջազգային մրցաշարի 8 տուրերից հետո Հայկ Մարտիրոսյանը և ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը 5,5-ական միավորով 8 առաջատարների թվում են:

Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը ունեն 4,5-ական, Սամվել Տեր-Սահակյանը` 3,5 միավոր:

Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն կեզրափակվի մայիսի 25-ին: Մրցաշարը բաղկացած է 9 մրցափուլից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am