Իրանը, Պակիստանը և Ռուսաստանը համագործակցության եռակողմ համաձայնագիր են ստորագրել

Armenpress 21:52, 23 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի և Պակիստանի տնտեսական պատվիրակությունները եռակողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել Իրանի հետ՝ այցելելով երկրի հյուսիսում գտնվող Բանդար-Անզելիի ազատ տնտեսական գոտի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է IRNA-ն:

Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վյաչեսլավ Յուվաչևն հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը պետք է ավելի շատ համագործակցեն վառելիքի և հացահատիկի տարանցման ոլորտում Իրանի հարևան երկրների հետ:

Նրա խոսքով, ռուսական բանկերի մասնաճյուղերի առկայության և էլեկտրական ավտոբուսների արտադրության առումով տարածաշրջանը մրցակցային առավելություն ունի:

Նա անհրաժեշտ է համարել երկու երկրների միջև համագործակցության զարգացումը և առաջարկել է համաձայնագիր ստորագրել Բենդեր-Անզելիի ԱՏԳ-ում Ռուսաստանի ներդրումային և տնտեսական ասոցիացիայի կազմակերպության ներկայացուցչություն ստեղծելու մասին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am