Դեսպան Ավետիսյանը Սևիլյայի համալսարանում քննարկել է ՀՀ բուհերի հետ համագործակցության հարցեր

Armenpress 21:11, 23 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդալուսիա աշխատանքային այցի շրջանակներում Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Սևիլյայի համալսարանի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրես Լուկե Տերուելի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բուհերի հետ համագործակցության զարգացմանն ու հայագիտության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am