Թբիլիսիում վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ

Armenpress 14:07, 20 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցում գտնվող նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում անցկացվող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վրաստանի հայկական համայնքի «Ֆեյսբուք»-ի էջից:

Նշվում է, որ որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են: Հասարակական գործիչ  Լևոն Չիդիլյանը,  որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են որպես շինանյութ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am