Մետրոպոլիտենի ոստիկանները տղամարդու մոտ ատրճանակ են հայտնաբերել

Armenpress 13:13, 20 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները մայիսի 19-ին մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի նախասրահում հայտնաբերել, գազային ատրճանակ կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել 36-ամյա մի տղամարդու:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

 Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով, և մետաղյա մահակ:Կազմված փաստաթղթերը և Նոր Խարբերդի բնակիչ տղամարդը ներկայացվել են նախաքննական մարմին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am