Վարչապետը Տավուշում հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Armenpress 11:09, 20 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել: 

«Առավոտյան կայանալիք մրցաշարից առաջ նրանց մաղթեցի հաջողություններ, քննարկեցինք մրցաշարի անցկացմանը, դպրոցականների շրջանում վերջինիս նկատմամբ հետաքրքրվածությանը, ձևաչափին վերաբերող հարցեր, ինչպես նաև պատասխանեցի տարբեր հարցերի»,-նշել է Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am