Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին

Armenpress 16:59, 19 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք, որտեղ տեղի է ունենում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրառումը Telegram-ում։

«Ժամանեցի Սաուդյան Արաբիա։ Ելույթ կունենամ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին։ Կհանդիպեմ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ և այլ երկկողմ բանակցություններ կանցկացնեմ», - գրել է Զելենսկին։  

Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ իր այցի առաջնահերթություններից է ուկրաինական խաղաղության բանաձևի ներկայացումը, որի իրականացումը պետք է ներառի հնարավորինս շատ պետությունների։

Մայիսի 21-ին էլ նախատեսվում է Զելենսկիի այցը Ճապոնիա, որտեղ այսօր մեկնարկել է G7-ի երկրների գագաթնաժողովը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am