«Ռոմա»-ն Եվրոպա լիգայի եզրափակիչում է

Armenpress 10:26, 19 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպա լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցն իտալական «Ռոմա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Լևերկուզենի «Բայերն»-ն ընդունել էր իտալական «Ռոմա»-ին: Երկու խաղակեսերում թիմերից և ոչ մեկին էլ չհաջողվեց գրավել միմյանց դարպասը: «Ռոմա»-ն դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ թիմերի՝ առաջին խաղում տոնած հաղթանակի շնորհիվ:

Կիսաեզրափակիչ մյուս խաղում «Սևիլիա»-ն հյուրընկալելով «Յուվենտուս»-ին՝ առավելության հասավ 2:1 հաշվով: Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am