Գավառում իրականացվել են ճանապարհային լուսացույցների տեղադրման աշխատանքներ

Armenpress 14:43, 18 Մայիս, 2023

ԳԱՎԱՌ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են ճանապարհային լուսացույցների տեղադրման աշխատանքներ, իսկ  թիվ 8 մանկապարտեզին կապիտալ դրամաշնորհով անհրաժեշտ գույք է հատկացվել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ճանապարհային լուսացույցներ են տեղադրվել  Ազատության-Ստ. Շահումյան, Զորաար Անդրանիկ-Օոստոսի 23, Գրիգոր Լուսավորիչ-Սայադյան խաչմերուկներում։

Լուսացույցների տեղադրման պայմանագրի արժեքը կազմում է 11 միլիոն 280 հազար դրամ:

Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեից Գավառի թիվ 8 մանկապարտեզին հատկացված կապիտալ դրամաշնորհի շրջանակներում հատկացվել է անհրաժեշտ գույք։

3 միլիոն 858 հազար 600 դրամով ձեռք են բերվել մեկ և երկհարկանի մահճակալներ, մանկական սեղաններ, խաղալիքների պահարաններ, համակարգչային սեղան, գրասեղան, մանկական աթոռներ, հանդերձապահարան, լվացքի մեքենա և արդուկ։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am