Էրդողանը վստահություն է հայտնել ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու հարցում

Armenpress 21:50, 15 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի կապակցությամբ։

«Մենք մայիսի 28-ին (քվեարկության երկրորդ փուլում) կհավաքենք ձայների ավելի բարձր տոկոս քան մայիսի 14-ին՝ (երբ առաջին փուլը կայացավ) ակնկալելով հաղթանակ: Հուսով եմ՝ այն պատմական կլինի»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, մայիսի 15-ին «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է Թուրքիայի նախագահը։ 

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն ստացել է 49,62 տոկոս քվե և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որն ստացել է 44,89 տոկոս քվե:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am