Գերիները պետք է հայրենադարձվեն․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է գերիների և անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամների հետ

Armenpress 14:23, 13 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների և Ադրբեջանում գերության մեջ գտնվողների ընտանիքների անդամների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գերեվարվածները պետք է հայրենադարձվեն, իսկ հակամարտության երկու կողմերում զոհվածների աճյունները պետք է վերադարձվեն նրանց հարազատներին, երբ հնարավոր լինի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am