Ստեփանակերտում մեկնարկել է խաչերթ դեպի Հուշահամալիր

Armenpress 11:41, 9 Մայիս, 2023

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մայիսի 9-ին տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հոգեհանգստյան կարգից հետո ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի խաչվառի առաջնորդությամբ մեկնարկել է խաչերթ դեպի Հուշահամալիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am