Հայ պատգամավորները հանդիպել են Կիպրոսի նախագահի հետ

Armenpress 17:19, 2 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Կիպրոս կատարած այցի ընթացքում հանդիպել են այդ երկրի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի և Կիպրոսի ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայկ Կոնջորյանը։

«Հանրապետության նախագահը չափազանց բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի միջև եղբայրական հարաբերությունները:  Փոխադարձաբար ընդգծել ենք միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը և քննարկել ենք դրանք խորացնելու նոր հեռանկարները:  Կիպրոսի Հանրապետության նախագահին ենք ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու հարցը:  Քննարկել ենք Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոնջորյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am