Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողն է

Armenpress 15:52, 30 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյան հավաքեց 15,166 միավոր և գրավեց 1-ին տեղը:

Քանի որ Դավթյանը ոսկե մեդալակիր էր գավաթի խաղարկության նախորդ երկու փուլերում` Կոտբուսում և Դոհայում, հայ մարմնամարզիկը դարձավ աշխարհի գավաթի 2023 թվականի խաղարկության հաղթող:

Նախօրեին աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժությունում Գագիկ Խաչիկյանը հավաքեց 14,733 միավոր, իսկ Հարություն Մերդինյանը` 14,566 միավոր: Խաչիկյանը գրավեց երկրորդ տեղը, Մերդինյանը` 3-րդն է: Իսկ օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am