Հայաստանի նախագահն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առկա սերտ համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ

Armenpress 17:19, 27 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի և թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի ծննդյան տոնի առիթով ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է. 

«Սրտանց շնորհավորում եմ: Խորհրդանշական է, որ միապետի ծննդյան օրը Նիդերլանդներում նշվում է նաև որպես միասնության և համերաշխության օր: Ընդունեք իմ և մեր ժողովրդի կողմից անկեղծ շնորհավորանքներ: Մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ և ձեռքբերումներ գիտության, մշակույթի, սպորտի բնագավառներում»:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանն ասել է. 

«Շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Շատ ուրախ եմ նաև, որ հնարավորություն ունեմ քննարկել հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերությունները»:Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա սերտ համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:Երկուստեք կարևորվել են տնտեսական, սոցիալական, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի և այլ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am