Թուրքիայի Ադանա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Armenpress 19:19, 26 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով  Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD):

Ցնցումները գրանցվել են ապրիլի 26-ին՝ տեղական ժամանակով 07.48-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սայմբեյլի շրջանում։ Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am