Հայոց ցեղասպանության տարելիցին կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Armenpress 11:50, 22 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության տարելիցի օրն՝ ապրիլի 24-ին, ժամը 08:30-22:00-ն կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, տեղափոխումը կկազմակերպվի հետևյալ երթուղիներով.

հ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան,

հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ,

հ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան, հետադարձը՝ նույն ուղեգծով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am