Մակրոնը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ

Armenpress 21:10, 20 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին Մակրոնը հայտարարել է Էրո դեպարտամենտ այցի ժամանակ:

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում նախագահին ամենուր ուղեկցել են ցուցարարները, որոնք վանկարկել են «Մակրոն, հրաժարական տվեք»։ Իսկ մի աղջիկ դժգոհել է, որ քվեարկել է նրա օգտին ՝ հույս ունենալով, որ նա «ժողովրդավարական նախագահ» է։

«Ես կողմ եմ ժողովրդավարությանը, դրա համար էլ մասնակցել եմ ընտրություններին։ Բայց ես հրաժարական չեմ տա։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա տեղի չի ունենա։ Պետք է սպասել 2027 թվականին», - ասել է նախագահը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am