Բրյունետը դարձել է «Եվրատեսիլ 2023»-ի ամենասիրված կին արտիստը

Armenpress 10:45, 20 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետը, որի եվրատեսիլյան  «Future Lover» երգն արդեն սիրվել է աշխարհի տարբեր երկրներում, Wiwiblogs-ի հարցման արդյունքում համարվել է այս տարի անցկացվող մրցույթի ամենասիրված կին արտիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյունետի օգտին քվեարկել է հարցվածների 25,98 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում է Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը՝ 13,5 տոկոս ձայնով, իսկ երրորդ տեղում ֆրանսիացի երգչուհի Լա Զարրան է: Նրա օգտին քվերակել է հարցման մասնակիցների 8,48 տոկոսը:

Հոդվածում մեջբերվում է Բրյունետի եվարտեսիլյան երգի մի քանի տող և ասվում. «Նա որոշեց լինել լավը, անել լավն ու լինել ավելի լավը, և դուք լսեցիք նրան»:

«Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի Լիվերպուլում։ Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am