Վահագն Հովակիմյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Հայաստանի ու Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև համագործակցության հարցերը

Armenpress 17:19, 17 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանատան ավագ խորհրդական Դմիտրրիյ Կազմինը ապրիլի 17-ին հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, սա դեսպանի առաջին այցն էր՝ հանձնաժողովի նոր կազմի ձևավորումից հետո։

Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, ապա հյուրերը քննարկել են Հայաստանի ու Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև հետագա համագործակցության հարցեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am