Միրզոյանը Լավրովին է ներկայացրել Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմի սադրանքի մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 14-ին առանձնազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը կայացել է Սամարղանդում անցկացվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
ԱԳ նախարարները մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է ապրիլի 11-ին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի մանրամասներ՝ նշելով, որ այն Ադրբեջանի ընդհանուր ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն չորս ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան:
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի հարցերի։
- ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով իրենց
պարտավորությունները խախտել են, ԼՂ-ում հայ չկա. ՀՀ վարչապետ
- 2023 թվականին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարը
կազմել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ
- Միացյալ Թագավորությունը կոչ է անում զերծ մնալ ԿՄԽԿ-ի աջակցության
քաղաքականացումից
- Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով
անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
- Հետահայաց. Բաքվի 1918թ. հայկական ջարդերը համաշխարհային մամուլի էջերում