ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված հայ զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ

Armenpress 01:38, 12 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ։

«Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր:

Ժամը 00:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am