«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը միջազգային փառատոններում արժանանացել է 50 մրցանակի

Armenpress 13:20, 11 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Արա Մնացականյանի՝ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մինչև այժմ ֆիլմն ընդգրկվել է 12 երկրների 35 միջազգային կինոփառատոնների մրցութային ծրագրերում ու արդեն հասցրել է արժանանալ 50 մրցանակի:

Ֆիլմն արտադրող «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը և ստեղծագործական կազմը հայ կինոյի պատմության մեջ այս ռեկորդային թվով մրցանակները և հետայսու ստանալիք որևէ նոր պարգև նվիրում են Հայ կինոյի հարյուրամյակին:

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ամերիկայի Հայ միսոներական ընկերակցության, Մարդիրոսիան-Ագարակյան իրավաբանական ընկերակցության, Բեյրութի Համազգային համալսարանի, Սալոնիկի ՀՕՄ-ի և Համազգային միության մասնաճյուղերի, Նյու Յորքի Վարդանանց Ասպետներ մասնաճյուղի, ինչպես նաև Սփյուռքի մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am