Չավուշօղլուն հայտնել է, որ Պուտինի այցը Թուրքիա կամ Էրդողանի այցը Մոսկվա չի նախատեսվում

Armenpress 19:59, 10 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա դեռ չի նախատեսվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:

«Այս պահին պլաններում չկա Պուտինի այցը Թուրքիա կամ Էրդողանի այցը Մոսկվա: Սակայն մեր նախագահն ակտիվ դիվանագիտություն է վարում: Նա ակտիվ հեռախոսային բանակցություններ է վարում Պուտինի հետ, ինչպես նաև (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու հետ»,-ասել է նա Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am