Բայդենը հայտարարել է, որ պլանավորում է վերընտրվել

Armenpress 17:52, 10 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պլանավորում է մասնակցել 2024 թ.-ի նախագահական ընտրություններին, սակայն դեռ պատրաստ չէ պաշտոնապես առաջադրել իր թեկնածությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բայդենը հայտնել է NBC News հեռուստաընկերության «Today» շոուի հաղորդավար Ալ Ռոքերին:

«Ես պլանավորում եմ առաջադրվել, Ալ, բայց մենք դեռ պատրաստ չենք այդ մասին հայտարարել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Փորձելով հասնել Բայդենի կողմից 2024 թ.-ի պլանների հստակեցման՝ լրագրողը նրան հարցրել է, թե Զատկի քանի արարողություն է նա դեռ նախատեսում անցկացնել:

«Ես պլանավորում եմ առնվազն երեք-չորս... Գուցե` հինգ: Գուցե` վեց, Աստված գիտի», - պատասխանել է Բայդենը:

Ամենամյա արարողությունը, որին մասնակցելու են բազմաթիվ երեխաներ, տեղի է ունենալու երկուշաբթի օրը, Սպիտակ տանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am