Դանակահարություն Պորտուգալիայի մուսուլմանական կենտրոններից մեկում. կա 2 զոհ

Armenpress 16:20, 28 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի իսմայիլական կենտրոնում երկու մարդ է զոհվել դանակահարության հետևանքով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Նշվում է, որ չարագործն ազգությամբ աֆղան է, նրա ձեռքին եղել է մեծ դանակ: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ իրավապահները կրակել են նրա վրա և վիրավորել, այնուհետև ձերբակալել: Նրա գործողությունների շարժառիթը հայտնի չէ:

Իսմայիլիզմը շիա իսլամի ճյուղերից մեկն է:

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ տեղի ունեցածն, ըստ երևույթին, «առանձին դեպք է», և դեռ վաղ է քննարկել կասկածյալի հնարավոր շարժաթիռները:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am