Ֆրանսիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար

Armenpress 20:18, 27 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Ֆրանսիայի Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրին:

 Թուրքիայի ԱԳՆ-ում դեսպանին ասել են, թե Թուրքիան չի ընդունում ու խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Սենատում « «Ժողովրդական պաշտպանության ուժեր» սիրիական-քրդական կազմավորումներ» -ի անդամների պարգևատրումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am