Մեզ հասանելիք ջուրը տալիս են պաշտոնյաներին. Ադրբեջանում գյուղացիները բողոքի ակցիաներով ջուր են պահանջում

Armenpress 18:28, 27 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Սաալթի շրջանի Չոլփու գյուղի բնակիչները մարտի 27-ին հերթական բողոքի ակցիան են անցկացրել՝ ոռոգման ջրի պահանջով: Նրանք ճանապարհ են փակել՝ իշխանություններից պահանջելով լուծել սակավաջրության երկարամյա խնդիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ավելի վաղ՝ մարտի 13-ին ոստիկանները ցրել էին շրջանի բնակիչների բողոքի ակցիան:  Տեղի իշխանությունները ցուցարարներին խոստացել էին լուծել խնդիրը, սակայն նրանք չեն կատարել իրենց խոստումը։ Ցուցարարներն ասել են, որ ստիպված են ջուր գնել ոռոգման համար:

Ցուցարարներից մեկը հայտարարել է. «Հարևան գյուղում ջրամատակարարումն իրականացվում է, բայց մեզ հասանելիք ջուրը տալիս են պաշտոնյաներին: Պետական ​​մարմինները չեն հետաքրքրվում մեր խնդիրներով»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am