Սուսաննա Գաբոյանը ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին

Armenpress 09:36, 26 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Սուսաննա Գաբոյանը հաղթեց աշխարհի 10-րդ չեմպիոնին՝ Անտուանետա Ստեֆանովային: Հաղթանակի հասավ նաև Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի, Էլինա Դանիելյանի, Մարիամ Մկրտչյանի և Պոլինա Կոբակի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը 7 հնարավորից վաստակել են 5 միավոր:

Մրցաշարային աղյուսակի առաջատարը 6 միավորով Օլիվիա Կիոլբասան է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am