Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունը

Armenpress 21:35, 24 Մարտ, 2023

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի 24֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am