Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Armenpress 19:30, 22 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է  Գորգան քաղաքից 56 կմ դեպի  հյուսիս, խորությունը՝ 40 կիլոմետր ։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am